Բրիտանական «Նոր մեդիապատում» մրցույթի հրավեր

Բորնմըթի համալսարանի Մեդիա դպրոցը ( Media School at Bournemouth University ) հայտարարել է «Նոր մեդիապատումի»՝ այս տարվա մրցույթը (New Media Writing Prize):

Մրցույթին մասնակցելու համար նորարակական իրենց պատումները կարող են ուղարկել ուսանողները, բլոգերները, գրողները. ցանկացած ստեղծագործող: Լսարանի հետ ինտերակտիվության ոճով այդ պատումը կարող է լինել թե՚ գեղարվեստական, թե՚ ոչ գեղարվեստական, որպիսին հնարավոր է կարդալ կամ դիտել համակարգչով, iPad-ով կամ շարժական հեռախոսով: Այն կարող է լինել կարճ պատմվածք, վավերագիր կամ բանաստեղծություն՝ արտահատված բառերով, նկարներով, կարող է լինել ֆիլմի կամ անիմացիայի տեսքով:

Գլխավոր մրցանակը բրիտանական 1000 ֆունտ ստեռլինգ է ( մոտ 1300 դոլար): Ուսանող մրցանակակիրը եռամսյա աշխատանքային պրակտիկայի հնարավորություն կստանա Բորնմըթի ( Մեծ Բրիտանիա) Unicorn Training ընկերությունում: Այլ մրցանակներ ևս նախատեսված են, այդ թվում՝ Հանրության ընտրած հաղթողի:

Ուսանողների համար դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 16-ն է, մյուսների համար՝ նոյեմբերի 30-ը:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *