«Ճամպրուկ 2016» ամենամյա լրագրողական մրցույթ

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Շարժունակության խթանում ռազմավարական մոտեցումների և գործնական քայլերի միջոցով» (MIBMA) ծրագրի շրջանակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Save the Children International» հայաստանյան ներկայացուցչության, «Հայկական Կարիտաս» և «Հանրային դիվանագիտություն» կազմակերպությունների հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2016» ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին` միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում:

Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: 

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչները և անկախ լրագրողները:

Մասնակցության պայմաններ՝

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2016թ. հունվարի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիայի և սահմանների կառավարմանն առնչվող, այդ թվում՝ ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման խնդրիրների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած լրագրողական հոդվածները, նյութերը կամ հրատարակումները:
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է համահունչ լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին:
  • Նյութերը կարող են ներկայացվել ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

Չափանիշներ՝

Լրագրողական նյութերը կգնահատվեն համաձայն հետևյալ չափանիշների՝

  • Ոճային (ներկայացվող նյոււթի լեզուն, ոճը և ընթերցման մատչելիությունը),
  • Կառուցվածքային (թեմայի հետ կապված մեջբերումները, ամբողջականությունը և ճշգրտությունը, արժանահավատ և վստահելի աղբյուրները),
  • Բովանդակային (նյութի արդիականությունը, սոցիալական ուղղվածությունը և հանրային ազդեցությունը):

Ընտրություն

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի  մրցանակակիրներ (1, 2 և 3 տեղեր) հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված:    

Մասնակից կազմակերպությունները տրամադրելու են հատուկ մրցանակներ հետևյալ թեմաներով լավագույն նյութի համար `

  • Միգրացիայի ազդեցությունը ընտանիքների և երեխաների վրա (ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչություն
  • Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ),
  • Ներգաղթած սիրիահայերի ինտեգրում. հայաստանյան իրականություն («Հանրային դիվանագիտություն» ՀԿ),
  • Դժվարություններ հաղթահարած վերադարձողի ինտեգրման հաջողված պատմություն («Հայկական Կարիտաս» կազմակերպություն),
  • Տեղահանված երեխաների խնդիրների շուրջ լավագույն նյութ՝ «Save the Children International» հայաստանյան ներկայացուցչություն

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և այն նյութի հետ ներկայացնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոն, 7 հարկ, 711 սենյակ): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.mibma.eu ինտերնետային կայքերում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected] և [email protected].

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը): 

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք դիմել հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 520388, +374 93 401016:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *