Համաժողովի մասնակցության կրթավճարը նախատեսված է նաև 25-35 տարեկան լրագրողների համար:
Ինչպե՚ս կանխել բռնի ծայրահեղականությունը՝ կրթության միջոցով. սա է սեպտեմբերի 19-20-ը Նյու Դելիում նախատեսված՝ UNESCO-ի միջազգային համաժողովի թեման: : Նպատակն է՝ մշակել մոտեցումների այնպիսի համընդհանուր համակարգ, որն արդյունավետ կաշխատի կրթության միջոցով բռնի ծայրահեղականությունը կանխելիս:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 5-ն է:
UNESCO-ն և Կրթություն՝ հանուն խաղաղության և կայուն զարգացման Մահաթմա Գանդի ինստիտուտը կընտրեն աշխարհի տարբեր երկրների 50 առաջադեմ երիտասարդների, որոնք իրենց ներդրումը կարող են բերել կրթության նման մոտեցումների մշակման բանավեճում:
Կրթավճարը փոխհատուցում է միայն կացության և սննդի ծախսերը. սահմանափակ թվով մասնակիցներ նաև ճամփորդական ծախսերի աջակցություն կստանան:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: