«The Storyteller’s Cafe» հասարակական կազմակերպությունը հրավիրում է #BridgingStories ֆոտոլրագրության ճամբար, որը վարելու է «National Geographic»-ի լուսանկարիչ Ջոն Սթենմեյերը: Ճամբարի նպատակն է համախմբել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդներին և սովորեցնել ֆոտոլրագրության հմտությունները:
Ֆոտոլրագրության ճամբարը կանցկացվի 2016 թվականի օգոստոսի 22-ից 29-ը Դիլիջանում: Ճամբարին կհետևեն գործնական աշխատանքներն ու ցուցահանդեսները Հայաստանում և Թուրքիայում (2017 թվականին):
Ճամբարին մասնակցելն անվճար է:
Հայտեր կարող են ներկայացնել 18-22 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Հայաստանում և Թուրքիայում, սիրում են լուսանկարչություն, հետաքրքրված են լրագրությամբ, լավ են տիրապետում անգլերենին և պատրաստ են մասնակցել ծրագրին:
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թվականի հուլիսի 25-ը:
Ճամբարին դիմելու հայտն ու ծրագրի մանրամասները կարող եք գտնել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: