Արտահաստիքային լրատվական օպերատորների եզակի՝ Ռորի Փեք մրցանակաբաշխությունը խրախուսում է ստեղծագործական, տեխնիկական և լրագրողական հմտությունները, ընդգծում այն կարևոր ներդրումը, որ արտահաստիքային օպերատորները բերում են լրահավաք արդյունաբերություն: Հովանավորը Sony Professional-ն է:

Հայտերն ընդունվում են մրցանակային երեք անվանակարգերում՝

  • Ռորի Փեքի մրցանակ՝ տեսալուրի համար (առավելագույն տևողությունը՝ 10 րոպե)
  • Ռորի Փեքի մրցանակ՝ տեսաակնարկի համար (առավելագույն տևողությունը՝ 30 րոպե)
  • Sony Impact մրցանակ (առավելագույն տևողությունը՝ 60 րոպե):

Ողջունելի են ինքնաֆինանսավորմամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև արտահաստիքային այն օպերատորների տեսանյութերը, որոնք ապրում և աշխատում են բարդ տարածաշրջաններում:

Ներկայացվելիք նյութերի առաջին հեռարձակումը կամ առաջին առցանց հրապարակումը պետք է եղած լինի 2015թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. հունիսի 30-ը:

Հայտաձևերը հասանելի են նաև ռուսերեն՝ պահանջելու դեպքում:

Ռորի Փեք մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտավճար չի գանձվում:

Դիմելու վերջնաժամկետն է 2016 թվականի օգոստոսի 1-ը:

Մանրամասների և հայտ ներկայացնելու համար այցելեք այստեղ: