«Իրադարձությունների լուսաբանումը թվային դարաշրջանում» խորագրով դասընթացին կարող են մասնակցել ռուսալեզու լրատվամիջոցներում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներն Արևելյան Եվրոպայից ( այդ թվում՝ Հայաստանից) և Միջին Ասիայից : Դասընթացները կազմակերում է «Հեռնակարներ» ծրագիրը:
Գլխավոր առաջադրանքը լինելու է Ռոյթեր գործակալությունում և աշխարհի առաջատար այլ լրատվամիջոցներում ընդունված՝ մասնագիտական միջազգային չափանիշներով տարբեր ձևաչափերի լրատվական տեքստերի պատրաստումը:
Գործնական պարապմունքների հիմքում լրագրողական հիմնարար հմտությունների զարգացումն է՝ թվային տեքստ պատրաստելիս. ճշգրտություն, անկողմնակալություն, արագություն, պարզություն և այլն:
Մասնակիցները կծանոթանան նաև վեբ-հարթակների և սոցցանցերի տեքստերի հիմնական պահանջներին, փաստերի ստուգման եղանակներին, մուլտիմեդիայի նոր գործիքներին, սոցցանցերում լրագրողական նյութերի տարածման մեթոդներին:
Դասընթացները Մոսկվայում կանցկացվեն 2016 թ. սեպտեմբերի 2-4-ը և սեպտեմբերի 29-30-ը: Մասնակցությունն անվճար է: Ոչ տեղացի մասնակիցներին կացարան կտրամադրվի, սնունդ, օրապահիկ, կփոխհատուցվեն ճամփորդական ծախսերը:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 14-ն է: Մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվի 2016թ. օգոստոսի 22-ին:
Դիմելու համար սեղմել այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նատալյա Պիսարենկոյին ( «Հեռանկարներ» ծրագրի կոորդինատոր ). էլ. հասցե՝ [email protected]
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: