Ռեյգան-Ֆասել կրթավճարի համար կարող են դիմել այն լրագրողները, որոնք կամենում են ավելին իմանալ ժողովրդավարության մասին:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ( NED ) Ռեյգան-Ֆասել ծրագրի նպատակը լրագրողներին և հետազոտողներին աջակցելն է, որպեսզի խորացնեն ժողովրդավարության մասին գիտելիքները և նպաստեն ժողովրդավարական փոփոխություններին:
Կրթավճարի արժանացողները 2017-2018 թվականներին հինգ ամիս պետք է անցկացնեն Վաշինգտոնի Ժողովրդավարական հետազոտությունների միջազգային կրթավայրում:
Անգլերեն աշխատելու ունակությունը ցանկալի է:
Մասնակիցներին կտրվի ամսական կրթաթոշակ՝ կեցության կարիքների համար, առողջապահական ապահովագրություն և կփոխհատուցվեն ճամփորդական ծախսերը:
Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է:
Մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: