2016թ-ի հուլիսի 19-ին և 21-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են մեկօրյա դասընթացներ Երևանում՝ «Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում» թեմայով: Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են Հայաստանում սիրիահայերի խնդիրներով: Նպատակը թեմայի շուրջ տեղեկատվության փոխանակումն է, ինչպես նաև՝ համատեղ քննարկումների արդյունքում հասկանալը, թե ինչ է անում և ինչ կարող է անել մեդիան Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանը նպաստելու համար:
Եթե հետևում և զբաղվում եք սիրիահայերի խնդիրներով, եթե լուսաբանում եք դրանք ձեր հրապարակումներում, ապա ձեր կարծիքն ու դիտարկումները շատ օգտակար կլինեն այս քննարկման ընթացքում:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվեք հետևյալ հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 58 36 20:
Դասընթացը կազմակերպվում է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: