Poynter-ը փաստերի ստուգման կրթավճարներ է առաջարկում

Այս կրթավճարների համար կարող են դիմել փաստերի ստուգման մեթոդներով հետաքրքրված լրագրողները, որոնք ցանկանում են որևէ այլ երկրում գործող՝ փաստերի ստուգման կազմակերպություն այցելել:

Poynter-ի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցը ( International Fact-Checking Network at Poynter) Shuttleworth հիմնադրամի աջակցությամբ առաջարկում է 2500 -ական դոլարի երկու կրթավճար:

Դիմողները պետք է մատնանշեն փաստերի ստուգման այն կազմակերպությունը, որը ցանկանում են այցելել, մանրամասն ծրագիր ներկայացնեն՝ ներառյալ, թե ինչ են ցանկանում սովորել, որքան են պատկերացնում գործնական ամբողջ դասընթացի տևողությունը ( տվյալ կազմակերպությունում դասընթացը պետք է առնվազն մեկ շաբաթ տևի) :

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:

Մանրամասների համար սեղմել այստեղ:

 

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *