Լրատվամիջոցների ղեկավարները, իրավապաշտպան ակտիվիստներն ու լուսանկարիչները կարող են դիմել՝ Վանկուվերում ( Կանադա ) կոնֆերանսի մասնակցելու համար TED-ի կրթավճար ստանալու:
TED-ի կրթավճարի ծրագրի նպատակը տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդ նորարարներին ի մի բերելն է:
Ծրագրի թիրախային թեկնածուները 21-40 տարեկաններն են, սակայն ընդունվում են 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների հայտերը: Դիմողներն անգլերեն վարժ գրել և խոսել պետք է իմանան:
2017թ. ապրիլի 24-ից 28-ն անցկացվելիք կոնֆերանսին մասնակցելու համար դիմողներից ընտրվելու է քսան մարդ:
TED-ը կվճարի էկոնոմ կարգի ավիատոմսերի, ցամաքային տրանսպորտի, կացության, սննդի ծախսերը:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 30-նն է:
Դիմելու և մանրամասների համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: