Գերմանիայի Լայպցիգի համալսարանը և Մոլդովայի Լայպցիգ ինստիտուտը Հայաստանի, ինչպես նաև ԵՄ «Արևելյան գործընկերության» մյուս երկրների լրագրողների համար կազմակերպում են միջազգային երկշաբաթյա սեմինար՝ « Լրագրողի պատասխանատվությունը. շրջակա միջավայր՝ քննադատական և ակտիվ լուսաբանում» թեմայով:
Սեմինարը 2016թ. նոյեմբերի 14–ից 27-ը կանցկացվի Լայպցիգում և Բեռլինում: Այն ներառում է նաև էքսկուրսիոն-մշակութային հարուստ ծրագիր:
Սեմինարին մասնակցելու մրցույթի համար կարող են դիմել թե’ լրատվամիջոցներում աշխատող, թե’ լրագրության ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողները, որոնց հետաքրքրում են շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության խնդիրները, և որոնք ցանկանում են խորացնել այս խնդիրները լուսաբանելու հմտությունները:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ կփոխհատուցվեն սեմինարի մասնակիցների կացության, սննդի, դասընթացների, մշակութա-էքսկուրսիոն ծրագրի ծախսերը:
Ճանապարհածախսը կփոխհատուցվի Լեյպցիգ ժամանելուն պես. Հայաստանից մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցումը մինչև 700 եվրո կկազմի:
Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը 2016թ. հունիսի 30-նն է:
Լրացուցիչ մանրամասների համար սեղմել այստեղ՝ գերմաներեն, ռուսերեն:
Իսկ դիմումի գերմաներեն կամ ռուսերեն ձևը կարելի է ներբեռնել այս հասցեում՝ Herbstakademie շրջանակի ամենաներքևի հղումը սեղմելով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: