«Հույսի կամուրջ» հասարակական կազակերպությունը հրավիրում է լրագրողներին մասնակցելու «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով դասընթացին, որը կկայանա հունիսի 25-26-ը Դիլիջանում:

Դասընթացի մասնակիցների տրանսպորտային (Երևան-Դիլիջան-Երևան ուղղությամբ), գիշերակացի և սննդի ծախսերը կհոգա «Հույսի կամուրջ» ՀԿ-ն:

Նախաձեռնությունն իրականացվում է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բաց հասարակության հիմնադրամների կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:

Դիմելու վերջնաժամկետն է 2016 թվականի հունիսի 20-ը: Մասնակցության հայտը կարող եք գտնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգել (+374 91) 313 367 հեռախոսահամարով: