Այլընտրանքային ծառայություններ՝ հատուկ և գիշերօթիկ դպրոցների փոխարեն. բաց քննարկում լրագրողների համար

Հարգելի լրագրողներ,

Հունիսի 14-ին, ժամը 10։00-ին հրավիրում ենք ձեզ քննարկման կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունների վերաբերյալ։

Երկու շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը։ Համաձայն նոր կարգի՝ սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ և գիշերօթիկ դպրոցներում։ Նախապատվությունն այսուհետև տրվելու է ընտանեկանին մոտ ձևերին ՝ որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում։  

Որքանո՞վ են կայացած խնամքի այս նոր ծառայությունները Հայաստանում, և կարող են, արդյո՞ք, դրանք լիարժեքորեն փոխարինել հատուկ և գիշերօթիկ դպրոցներին։

Քննարկման հյուրերն են՝

– Տանյա Ռադոչայը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ,

– Լենա Հայրապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն երեխաների հիմնահարցերի բաժնի պետ,

– Հայկ Խեմչյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար-մասնագետ

– Ալվարդ Պողոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար/կրթական ոլորտի մասնագետ:

Քննարկումը բաց է լուսաբանման համար:

Այն կայանալու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (Արշակունյաց 3, վերջին հարկ) ժամը՝ 10։00-11։30-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 58 36 20:

Հանդիպումն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *