Լրագրողական շրջայց Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

2016թ-ի հունիսի 2-3-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է երկօրյա լրագրողական շրջայց Տավուշի և Գեղարքունիքի մարզեր:

Նպատակն է ծանոթանալ մարզերում գործող քաղաքացիական կազմակերպությունների հետ և նրանց միջոցով տեղեկանալ առանձին համայնքների խնդիրներին ու հոգսերին՝ սահմանին մոտ գտնվող բնակավայրեր, դատարկվող գյուղեր, բնապահպանական հարցեր, աշխատանքի բացակայություն, արտագաղթ…

Լրագրողական խմբով լինելու ենք Գավառում, Վարդենիկում, Ճամբարակում, Դովեղում, Կողբում, Նոյեմբերյանում, հանդիպելու ենք մարդկանց, կազմակերպությունների, որոնք փորձում են կոնկրետ գործերով որևէ բան փոխել իրենց համայնքներում:

Շրջայցի կազմակերպչական հարցերը (տրանսպորտ, հյուրանոց, սնունդ) հոգալու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Մասնակիցներին ընտրելիս՝ նախապատվությունը տրվելու է ներկայացված թեմաների լուսաբանման փորձ ունեցող լրագրողներին:

Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ և ցանկանում եք միանալ խմբին, մինչև մայիսի 27-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք համառոտ կենսագրական (CV) և ձեր հեղինակած նյութերից 3-5 հղում, որոնք վերաբերում են մարզերի, համայնքների խնդիրներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 583620:

Լրագրողական շրջայցը կազմակերպվում է ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում:

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրն» իրականացնում են ԵՀՀ-ն` Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն, Գորիսի մամուլի ակումբ, Աջակցություն Նոյեմբերյանին և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակում:

«ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *