Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանը և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունում են 2016-2017թթ. լրագրողական «Վացլավ Հավել» կրթավճարի մրցույթի հայտերը:
Իննամսյա ծրագրի կրթավճարի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Ռուսաստանից:
Արևելաեվրոպական վեց երկրներից մրցութային կարգով ընտրված լրագրողներին կրթավճարը հնարավորություն կտա մի քանի ամիս աշխատելու Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի տեղական գրասենյակներում և վեց ամիս՝ Պրահայի կենտրոնակայանում:
Ծրագիրն իրականացվելու է 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև 2017թ. հունիսի 30-ը:
Ծրագրի համար ընտրված լրագրողներին կհատկացվի կացարան, օրապահիկ, կփոխհատուցվի նաև դեպի Պրահա և հետադարձ ճանապարհածախսը:
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 6-ն է: Հայտադիմումը և կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն:
Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: