Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարում է «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ:
Ծրագրի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստանում՝ համապարփակ օրենսդրության մշակմանը, քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անկողմնակալ լրատվական լուսաբանմանը օժանդակելու միջոցով: Ծրագրի շրջանակներում ԵՀՀ–ն նախատեսում է հետազոտել Հայաստանում հանրության շրջանում առկա խտրականության տարբեր դրսևորումները և նպաստել խտրականության վերաբերյալ կարծրատիպերի քննարկմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև հանդուրժողականության ձևավորմանը։
Ծրագրի բաղադրիչներից է հայ գրականության մեջ հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը. այս բաղադրիչի նպատակն է ուսումնասիրել և գիտահանրամատչելի ձևով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության երևույթները:
Մրցույթին կարող են մասնակցել անհատ հետազոտողները կամ հետազոտող խմբերը:
Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 30-ն է, ժամը 17:00 (GMT +4)։
Մրցույթի մանրամասներին եւ մասնակցության հայտին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: