«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտարարում է հետաքննական լրագրության 2-օրյա դասընթաց սկսնակ լրագրողների եւ ակտիվ հասարակական գործունեության մեջ ներգրավված երիտասարդների համար, ովքեր ցանկանում են լրագրողական աշխատանքի հմտություններ ձեռք բերել:
Դասընթացի նպատակը հետաքննության ժանրի զարգացումն է Հայաստանում, նոր տեխնոլոգիաների եւ օնլայն գործիքների կիրառումը եւ տարածումը հետաքննական լրագրության մեջ: Մասնակիցները կծանոթանան հետաքննության ոչ միայն ավանդական մեթոդներին, այլեւ նորարական մոտեցումներին, կսովորեն՝ ինչպես թեմա ընտրել, նախնական հետազոտություն անել, աղբյուրներ գտնել, փաստաթղթեր ուսումնասիրել, օգտվել սոցիալական ցանցերի եւ համացանցի, մասնավորապես՝ տվյալների շտեմարանների ընձեռած հնարավորություններից, նյութը շարադրել պարզ եւ պատկերավոր ձեւով՝ օգտագործելով նոր գործիքներ:
Դասընթացը կվարեն՝ «Հետքի» ավագ եւ երիտասարդ սերնդի հետաքննող լրագրողները:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2016 թվականի մայիսի 21-ն է, հայտերն ուղարկել [email protected]էլեկտրոնային հասցեին: Դիմողները պետք է ներկայացնեն հայերեն CV եւ հետաքրքրվածության հակիրճ նամակ՝ առաջարկելով հետաքննական նյութի թեմա, որի վրա կաշխատեն դասընթացին մասնակցելուց հետո: Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացավարները մասնակիցներին կաջակցեն խորհրդատվությամբ:
Մասնակիցների ընտրության արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 24-ին:
Դասընթացը տեղի կունենա մայիսի 27-28-ին, մայրաքաղաքից դուրս:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: