«Ինչ պետք է իմանա լրագրողը օֆշորի և օֆշորային գործարքների մասին գրելիս»

Մայիսի 4-ին, ժամը 16:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է լրագրողների համար  քննարկում «Ինչ պետք է իմանա լրագրողը օֆշորի և օֆշորային գործարքների մասին գրելիս» թեմայով:

Խոսելու ենք օֆշորային գոտիներում փողերի լվացման տարածված սխեմաների և դրանք բացահայտելու հնարավորությունների մասին, անդրադառնալու ենք «Հետք»-ի օֆշորային հրապարակումներին և դրանց շուրջ ծավալվող զարգացումներին, փորձելու ենք հասկանալ, թե ինչ դեր և անելիք կարող է ունենալ մեդիան այդ զարգացումներում:

Քննարկմանը մասնակցելու են Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը, «Հետք» պարբերականի լրագրող Քրիստինե Աղալարյանը:

Քննարկումը կկայանա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ: Հեռախոս՝ 010 58 36 20:) Այն տևելու է 1.5-2 ժամ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *