Տվյալների անվտանգություն և լրագրողների պաշտպանություն. դասընթաց Վրաստանում

IDEM (The Institute for Democracy, Media and Cultural Exchange) կազմակերպությունը հրավիրում է դասընթացի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի լրագրողներին՝ սովորելու ինֆորմացիան ստուգելու, քարոզչությունից խուսափելու, հակամարտություններ լուսաբանելու, աղբյուրներին, իրենց և իրենց սարքավորումները պաշտպանելու եղանակները:

Դասընթացի լեզուն ռուսերենն է: Դասընթացը կանցկացվի 2 փուլով. 1-ին փուլը (մայիսի 30- հունիսի 4) տեղի կունենա Քութաիսիում (Վրաստան), երկրորդ փուլում (12-15 հուլիս) լրագրողները կաշխատեն իրենց երկրներում՝ կիրառելով արդեն ձեռքբերված գիտելիքները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի մայիսի 12-ը: Հայտերը պետք է ուղարկել [email protected] հասցեին:

Ծրագրի մանրամասները կարող եք գտնել այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *