Ինչպես պահպանել անվտանգությունը հակամարտության գոտում աշխատելիս. կարճ դասընթաց լրագրողների համար

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածությունը խնդիրներ ու դժվարություններ բացահայտեց նաև լրագրողների աշխատանքում: Դրանցից մեկն էլ ռազմական գործողությունների գոտում աշխատելիս անձնական անվտանգության պարզ կանոնների պահպանումն է:

Նկատի ունենալով այդ օրերին Ղարաբաղում աշխատած լրագրողների դիտարկումները, նաև մեր գործընկերների խնդրանքները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փորձել է արագ արձագանքել և նախապատրաստել է հատուկ դասընթաց՝ «Ինչպես պահպանել անվտանգությունը հակամարտության գոտում աշխատելիս» թեմայով:

Անձնական անվտանգության և առաջին բուժօգնության հարցերով փորձագետները կներկայացնեն լրագրողների համար պարզ ուղեցույցներ այն մասին, թե՝

  • ինչպես նախապատրաստվել ռազմական գործողությունների գոտի մեկնելիս,
  • առաջին անհրաժեշտության ինչ պարագաներ վերցնել,
  • ինչպիսի հագուստ կրել,
  • ինչպես պաշտպանվել կրակահերթերից եւ ռմբակոծությունից,
  • որտեղ պատսպարվել վտանգի դեպքում,
  • ինչպես հաղորդակցվել կապի խափանման դեպքում,
  • վնասվածքների դեպքում ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Դասընթացը կվարեն Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի և Անվատնգության միջազգային հատուկ ակադեմիայի մասնագետները: Հորդորում ենք լրատվամիջոցների ղեկավարներին եւ հակամարտությունը լուսաբանող լրագրողներին կարևորել այս դասընթացը եւ մասնակցել։

Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք այստեղ: Այն կտևի 1.5-2 ժամ և բաց է բոլոր ցանկացողների համար:

Սպասում ենք ձեզ ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *