Համահայկական մրցույթ լրագրողների համար

Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանում հայերի միությունը և Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում են 2016թ. ժուռնալիստական լավագույն հրապարակումների մրցույթ` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին` «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով:

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միակամությունը հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցները, Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 5.5 միլիոն դրամ:

Սահմանվում են հետևյալ մրցանակները՝

1. Պարբերական մամուլ. երկու մրցանակ` 750.000-ական դրամ

2. Սփյուռքահայ մամուլ. մեկ մրցանակ` 350.000 դրամ

3. Ամսագիր. մեկ մրցանակ` 350.000 դրամ

4. Մարզային մամուլ. երկու մրցանակ` 300.000 դրամ

5. Հեռուստահաղորդումներ. երկու մրցանակ` 550.000-ական դրամ

6. Մարզային հեռուստահաղորդումներ. մեկ մրցանակ` 480.000 դրամ

7. Ռադիոհաղորդումներ. երկու մրցանակ` 350.000 դրամ

8. Ցանցային ԶԼՄ-ներ. մեկ մրցանակ` 300.000 դրամ

 

Մանրամասն տեղեկությունների համար 56-12-76 հեռախոսահամարով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *