Leica-ի Օսկար Բառնակ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար կարող են դիմել պրոֆեսիոնալ լուսանկարիչները՝ մրցութային հանձնաժողովին ուղարկելով 10-12 իրենց աշխատանքները, որոնք պատկերում են մարդու և շրջակա միջավայրի հարաբերակցությունը:
Մրցանակային լրացուցիչ երկու անվանակարգ է սահմանված. Օսկար Բառնակի՝ «Սկսնակ» մրցանակը, որը կտրվի 25 տարեկան կամ դրանից ցածր տարիք ունեցող խոստումնալից, պրոֆեսիոնալ լուսանկարչի, և՝ Օսկար Բառնակի Հանրային մրցանակը:
Գլխավոր մրցանակակիրը, բացի 25 հազար եվրո դրամական պարգևից, կստանա նաև Leica M ֆոտոխցիկ և 10 հազար եվրոյի արժողության օբյեկտիվներ: «Սկսնակ» անվանակարգում հաղթողը կստանա 10 հազար եվրո դրամական պարգև, Leica ֆոտոխցիկ և 10 հազար եվրոյի արժողության օբյեկտիվներ: Հանրային մրցանակի եզրափակիչ անցած տասը լավագույններից յուրաքանչյուրին կշնորհվի 2 500 եվրո դրամական մրցանակ:
Մասնակիցները պետք է մրցույթի համար ուղարկեն 2015 և/կամ 2016 թվականին իրենց արած լուսանկարները:
Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 15-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների ու հայտի ձևի համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: