Plural+ Youth Video փառատոնը 25 տարեկան և դրանից ցածր տարիք ունեցող երիտասարդներին առաջարկում է մասնակցել տեսամրցույթ-փառատոնին, որն անցկացվում է միգրացիայի, մշակութային բազմազանության և սոցիալական ներգրավվածության թեմաներով:
Plural+ Youth Video փառատոնը հովանավորում են ՄԱԿ-ի՝ Քաղաքակրթությունների ալյանս ծրագիրը ( UNAOC) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ( IOM ):
Վերը բերված թեմաներով տեսանյութերի տևողությունը պետք է լինի մինչև 5 րոպե, և դրանք պետք է ուղեկցվեն անգլերեն լուսագրերով (subtitles) :
Փառատոնն ընդգրկում է մրցանակային 3 կատերգորիա՝ ըստ տարիքի: Յուրաքանչյուր կատեգորիայի հաղթողին կշնորհվի 1000 դոլար մրցանակ, և նրա հեղինակած տեսանյութը կտարածվի համապատասխան հարթակներում:
Մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. մայիսի 29-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այս հղումը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: