Վորքշոփ լրագրողների համար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը՝ Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ իրականացվող «Հետազոտել, բայց ինչպե՞ս: Հետաքննական աշխատանքը լրագրության մեջ» նախագծի շրջանակներում կայանալիք վորքշոփին մասնակցելու համար հայտարարում է մրցույթ:

Նախագիծը նպատակ է հետապնդում բարելավել մասնակիցների լրագրողական հմտությունները՝ նրանց ուշադրությունը սեւեռելով հասարակական խնդիրների լուծման հարցում լրագրողի ունեցած դերի վրա:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է յոթօրյա վորքշոփ Երեւան եւ Դիլիջան քաղաքներում: Վորքշոփն անց է կացվելու գերմանացի եւ տեղացի փորձագետների կողմից:

Բացի սեմինար-պարապունքներից, մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն լրագրողական աշխատանքի, որի արդյունքները հրապարակվելու են հայաստանյան լրատվամիջոցներում: Ինքնուրույն աշխատանքների թեմատիկան՝ չսահմանափակվելով նշվածով, կարող է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ «Եվրաինտեգրումը որպես զարգացման ուղղություն», «Խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին» եւ այլն:

Վորքշոփի իրականացումը նախատեսվում է 2016 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակում:

Մրցույթին կարող են դիմել անձինք, ովքեր ունեն որպես լրագրող աշխատելու փորձառություն կամ սովորում են Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն հետեւյալ փաստաթղթերը.

  1. Ինքնակենսագրություն (CV) հայերեն՝ նշելով հաղորդակցման միջոցները,
  2. Հետաքրքրության նամակ, ոչ ավելի քան 400 բառ (ներկայացնելով նախկին փորձառնությունը (առկայության դեպքում), լրագրողական հետաքրքությունների շրջանակը, վորքշոփում իր մասնակցության անհրաժեշտության ու ակնկալիքների հիմնավորումը, ինքնուրույն աշխատանքի թեման եւ դրա ընտրության նպատակահարմարությունը):

Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2016 թվականի մարտի 15-ը:
Վորքշոփի մասնակիցների թվաքանակը սահմանափակ է՝ ընդամենը 14 մասնակից:
Նախագծի շրջանակներում կազմակերպիչները հոգալու են մասնակիցների հետեւյալ ծախսերը.

  1. Տրանսպորտային ծախսերը՝ Երեւան-Դիլիջան-Երեւան ուղղություններով,
  2. Դիլիջանում գիշերակացի եւ սննդի ծախսերը:

Վորքշոփի արդյունավետությունն ապահովելու համար մասնակիցներից կարող է պահանջվել համակարգչի առկայություն:

Վորքշոփի արդյունքներով մասնակիցներին տրամադրվելու է մասնակցության հավաստագիր:  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *