Հասարակության հետ կապերի մենեջերի թափուր հաստիքի մրցույթ

Մեդիա կազմակերպությունն ու դրան կից տեղեկատվական JAMnews կայքը հայտարարում են հասարակության հետ կապերի մենեջերի թափուր հաստիքի մրցույթ:

Հիմնական գործառույթներն ու պարտականություններն են` հաղորդակցական տարբեր նախագծերի պլանավորում, իրականացում և գնահատում, հանրությանը կազմակերպության և վեբ պորտալի մասին տեղեկատվությամբ ապահովում, տեղեկատվական բնույթի միջոցառումների ծրագրում և անցկացում (իրական ժամանակում և առցանց):

Հիմնական պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն, ցանկալի է մեդիա ոլորտում, հասարակայնության հետ կապերի  կամ հարակից ոլորտներում մագիստրոսի կոչում,
  • նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի ոլորտում,
  • իրական ռեժիմում և առցանց PR արշավներ, բրիֆինգներ, մամուլի ասուլիսներ անցկացնելու փորձ,
  • լրագրության հիմքերի իմացություն և փորձ, ԶԼՄ-ների հետ աշխատելու մեթոդիկա,
  • MSOffice` Word, PowerPoint, Photoshop, Internet համակարգչային ծրագրերի բացարձակ իմացություն,
  • շփվելու ունակություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և էքստրեմալ պայմաններում աշխատելու ունակություն,
  • անգլերենի և ռուսերենի իմացություն:

Աշխատավարձը որոշվում է հավակնորդի աշխատավարձային պատմության, որակավորման և փորձի հիման վրա:

Ինքնակենսագրություներն ուղարկելու վերջնաժամկետը 2016թ. փետրվարի 25-ն է:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակները (ցանկացած լեզվով), ինչպես նաև  նախորդ աշխատավայրից երկու կոնտակտային անձանց հեռախոսահամարները [email protected][email protected] հասցեներին:

Մենք մեզ իրավունք ենք վերապահում կապվել միայն այն թեկնածուների հետ, որոնք կանցնեն առաջին ընտրական փուլը: Վերջնական որոշումը կընդունվի հարցազրույցի հիման վրա:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել GoGroupMedia և JAMnews կայքերը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *