«Սփյուռքների Եվրոպա» ծրագրի շրջանակներում մեկնարկում է մրցույթ` գտնելու այն լուսանկարը, որը լավագույնս պատկերում է Եվրոպայում հայկական, հրեական, գնչուական և ասորական սփյուռքի կյանքն ու ժառանգությունը: Ինչպես ծրագիրը, այնպես էլ մրցույթը համատեղ նախաձեռնել են ՀԲԸՄ Եվրոպան, «Պիրեն Ամենցան» և Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը:
Մասնակիցները պետք է լուսանկարի միջոցով ցույց տան մի բան, ինչը խորապես բացահայտում է իրենց սփյուռքյան ինքնությունը: Լուսանկարը տեղադրելով Եվրոպայի քարտեզի վրա՝ GoPro տեսախցիկ շահելու և իրենց լուսանկարները Եվրոպական խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն կստանան:
Մրցույթը բաց է բոլորի համար, և լուսանկարները պետք է վերբեռնել www.europeofdiasporas.euկայքում: Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը 2016թ. մարտի 31-ն է:
Այս մրցույթի նպատակն է օգնել Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքերի տեղակայմանը քարտեզի վրա: Սփյուռքյան համայնքները ճանաչելի են ոչ միայն իրենց գծած սահմաններով, այլև եվրոպական հանրության մեջ իրենց ներդրմամբ` ներառյալ նշանավոր հուշարձաններն ու ազդեցիկ անհատները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: