Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագրին մասնակցելու հրավեր

«Հրանտ Դինք» հիմնադրամը «Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների երկխոսության ծրագրի» շրջանակում 2015թ.-ի նոյեմբերի 15-22-ը Ստամբուլում եւ Անկարայում կհուրընկալի Հայաստանի տարբեր թերթերի, տեղեկատվական կայքերի եւ հեռուստաընկերությունների լրագրողներին, վերլուծաբաններին եւ խմբագիրներին:

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կապը Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների միջեւ, համագործակցության նոր ուղիներ ստեղծել եւ աջակցել երկու երկրներում հաղորդակցման եւ լրատվության չմիջնորդավորված եւ ճշգրիտ ուղիների ստեղծմանը:

Այս ժամանակահատվածի համար հիմնադրամը կկազմի մեկ շաբաթ տեւողությամբ ծրագիր` հաշվի առնելով խմբի հետաքրքրություններն ու ակնկալիքները, ինչի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան դեմ առ դեմ հանդիպել տպագիր մամուլում եւ ԶԼՄ-ներում աշխատող լրագրողների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ գիտնականների հետ:

Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին մասնակիցները նոր հեռանկարներ կտեսնեն եւ նոր կապեր կհաստատեն Թուրքիայում: Խրախուսվում է մասնակիցներին տպավորությունների, զգացողությունների եւ մտքերի տարածումը սոցիալական կայքերի, ինչպես նաեւ հեղինակած հոդվածների, պատմությունների ու սյունյակները լրատվական կայքերի, տպագիր մամուլի ինչպես նաեւ ԶԼՄ-ների միջոցով:

Ծրագրի ընթացքում ճանապարհորդության, գիշերակացի եւ սննդի բոլոր ծախսերը կվճարվեն Դանիայի Արտաքին գործերի նախարարության/ԴԱՆԻԴԱՄայՄեդիա ծրագրի աջակցության շնորհիվ:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թուրքերեն-անգլերեն-հայերեն թարգմանություն:

Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2015թ.-ի հոկտեմբերի 25-ը:

Մանրամասն տեղեկություններն ու հայտի ձեւը կարող եք գտնել այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *