«World learning» կազմակերպությունը լրագրողներին եւ հաղորդակցության մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Թվային հաղորդակցության ցանց» փոխանակման ծրագրին:
Փոխանակման ծրագիրը նպատակ ունի ստեղծելու Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի լրագրողների եւ հաղորդակցության մասնագետների համագործակցության ցանց, որի շնորհիվ մասնագետները կկատարելագործեն հաղորդակցության իրենց հմտությունները:
Ծրագրի առանցքային թեմաներն են հաղորդակցության գործիքները սոցիալական մեդիայում, լրագրությունում եւ քաղաքացիական հասարակության շրջանում:
Կընտրվեն 25 մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից, որոնք 2016 թվականի ապրիլի 10-ից մայիսի 7-ը ԱՄՆ-ում կմասնակցեն ծրագրին:
Մասնակիցները պետք է լինեն անկախ լրագրողներ եւ ստրատեգիական հաղորդակցության մասնագետներ (25-40 տարեկան), ավանդական եւ այլընտրանքային մեդիայի սոցիալական մեդիա մասնագետներ, անկախ բլոգերներ, երգիծաբաններ եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներ:
Մասնակցության հայտը պետք է լրացնել անգլերենով մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 15-ը:
Ծրագրի մանրամասներին եւ հայտին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: