Մարդասիրական հիմնախնդիրները եւ դրանց լուսաբանումը. սեմինար լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում  2015թ.-ի նոյեմբերի 2-3-ը կազմակերպում են սեմինար լրագրողների համար՝ «Մարդասիրական հիմնախնդիրները եւ դրանց լուսաբանումը» թեմայով:

Կներկայացվի ԿԽՄԿ-ի առաքելությունը եւ մարդասիրական գործունեությունը ի նպաստ հակամարտություններից եւ բռնության այլ իրավիճակներից տուժածների, մասնավորապես՝ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների քաղաքացիական բնակչությանը:

Կքննարկվեն զինված հակամարտություններում լրագրողների հատուկ կարգավիճակին եւ պաշտպանությանն առնչվող հարցերը,  հակամարտությունների եւ դրանց հետեւանքների լուսաբանման իրավական ու էթիկական խնդիրները։ Կլինեն նաեւ ֆիլմերի ցուցադրություններ ու իրավիճակային վերլուծություններ՝ տեղական եւ արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ։

Սեմինարի տեսական մասն ավարտելուց հետո՝  նոյեմբերի 6-7-ին մասնակիցներին կառաջարկվի երկօրյա այցելություն Հայաստանի սահմանային մարզերից մեկը։ Լրագրողները կլինեն սահմանամերձ համայնքներում, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու ԿԽՄԿ-ի իրականացրած ու ընթացիկ ծրագրերին եւ կհանդիպեն բնակիչներին՝ նրանց կյանքին եւ խնդիրներին ծանոթանալու համար։

Սեմինարին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի եւ առցանց պարբերականների լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները, ովքեր հետաքրքրված են հակամարտությունների, անհայտ կորածների ու ռազմագերիների հայրենադարձման խնդիրների լուսաբանմամբ։

Դասընթացը կանցկացվի Երեւանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Մարզերի լրագրողները կապահովվեն ճանապարհածախսով եւ կացարանով։  

Մասնակցության համար մինչեւ 2015թ-ի հոկտեմբերի 25-ը համառոտ կենսագրական (resume) ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) տողում նշելով ICRC Seminar բառերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)` Նարինե Սաֆարյանին (հեռ. 010 58 36 20, 095 89 57 00 ) կամ ԿԽՄԿ գրասենյակ` Հասմիկ Գալստյանին (հեռ. 010 297415, 099191951):  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *