«The Interlink Academy for International Dialog and Journalism» կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն «Թվային լրագրություն Արեւելյան Եվրոպայի համար» ուսումնական ծրագրում:

Լրագրողները Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ձեռք կբերեն հմտություններ եւ գիտելիքներ բջջային հրապարակման, օնլայն հետազոտության եւ ինտերնետային անվտանգության մասին:

Դասընթացը բաղկացած է երեք փուլից` երկուսը՝ Գերմանիայում, մեկը՝ օնլայն:

Մասնակիցներին կտրամադրվեն կրթաթոշակներ:

Հայտերը կընդունվեն 2015 թվականի հունիսի 7-ից 23-ը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: