Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հրավիրում է գրադարանների աշխատակիցներին՝ մասնակցելու մեդիագրագիտության դասավանդման վերապատրաստման դասընթացին: Մեդիագրագիտությունը տեղեկությունները վերլուծելու, մեդիայի աշխատանքը հասկանալու, մեդիայից օգտվելու հմտությունն է, որ օգնում է ավելի գրագետ մեդիա սպառող լինել ու կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում:
Մեդիագրագիտությունը կարող է դառնալ գրադարանային միջոցառումների ու ծրագրերի կարեւոր բաղադրիչ: Դասընթացի մասնակիցները կծանոթանան մեդիայի աշխատանքի սկզբունքներին, էթիկական ու օրենսդրական կարգավորումներին, ձեռք բերեն տեղեկատվական մանիպուլյացիաները տարբերելու, տեղեկությունը քննադատաբար վերլուծելու հմտություններ, ինչպես նաեւ կտեղեկանան այս ամենի դասավանդման մեթոդաբանությանը՝ հետագայում իրենց հաստատություններում մեդիագրագիտության դասընթացներ իրականացնելու համար:
Դասընթացը տեղի է ունենալու հունիսի 24-26 ը՝ 10:00 -17:00, ՄՆԿ գրասենյակում (Արշակունյաց 3):
Դասընթացին մասնակցելու համար մինչեւ հունիսի 12-ը պետք է ներկայացնել՝
ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ) համառոտ բացատրություն, թե ինչու եք հետաքրքրված թեմայով, ինչպես կկիրառեք գիտելիքը գրադարանում (մինչեւ 300 բառ):
Անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:
Մեդիագրագիտության դասավանդման վերապատրաստման դասընթացն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների իրազեկված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը,Եվրասիա համագործակցության հիմնադրամը եւ Ինտերնյուսը (ԱՄՆ)՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Մանրամասների համար կարող եք դիմել Լուսինե Գրիգորյանին
հեռ. 010583620, էլ․փոստ – [email protected] :
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: