Կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնը կազմակերպում է «Հակամարտության լրագրության էթիկա» թեմայով մեկօրյա դասընթաց լրագրողների համար։ Դասընթացը տեղի կունենա 2015 թվականի մայիսի 31-ին։
Դասընթացի նպատակն է կոնֆլիկտների լուսաբանման էթիկայի, քարոզչության, սոցիալական մեդիայի եւ մի շարք այլ թեմաների շուրջ լրագրողներին առաջարկել նոր գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ։
Դասընթացին դիմելու համար Ձեր ինքնակենսագրությունը (CV) եւ էթիկայի խախտումով լրագրողական մեկ նյութ ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2015 թվականի մայիսի 26-ն է։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի պատասխանատու Մանե Պապյանին 093 844-764 հեռախոսահամարով։
«Իմեջին» կենտրոնը ոչ քաղաքական միջհասարակական հարաբերություների բարելավմանն ուղղված կազմակերպություն է եւ չունի որեւիցե դիրքորոշում ցանկացած կոնֆլիկտի քաղաքական լուծման շուրջ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: