«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ

Հայաստանի բուհերում սովորող ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու  «Ես եմ մեդիան» խորագրով մրցույթին, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected]  էլ. փոստի հասցեին ուղարկել նյութեր հետեւյալ թեմաներից մեկով. 

  • Ի՞նչ կփոխեի ես հայաստանյան մեդիայում
  • Լրագրողը եւ հասարակությունը
  • Ի՞նչ կարծրատիպեր է ստեղծում մեդիան
  • Ինչու՞ եմ/չեմ վստահում լրատվամիջոցներին
  • Ես եմ մեդիան

Նյութերը կարող են լինել հետեւյալ ձեւաչափերով 

  • էսսե/անձնական պատմություն (մինչեւ 3 էջ)
  • Վերլուծական աշխատանք (մինչեւ 5 էջ)
  • Լուսանկար կամ ֆոտոպատմություն
  • Տեսանյութ
  • Մուլտիմեդիա նյութ

Նյութերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է: Արդյունքները կամփոփվեն, եւ մրցանակակիրները հայտնի կլինեն հունիսի սկզբին: Մանրամասների համար զանգահարել Լուսինե Գրիգորյանին՝ 010 583620 համարով (ներքին համարը՝ 110):

Ինֆորմացիան այսօր ամեն քայլափոխին է՝ փողոցում տեղադրված վահանակներին ու էկրաններին, պատերին փակված հայտարարություններում, ավանդական եւ նոր մեդիայի բոլոր ալիքներում… Այսօր մեդիա են այն բոլոր միջոցները, որոնք տեղեկություն են փոխանցում հասարակությանը. 21-րդ դարում մեդիան նաեւ մարդիկ են, ովքեր կարող են ստեղծել ու տարածել տեղեկություններ:

«Ես եմ մեդիան» մրցույթի նպատակն է ուսանողներին առիթ տալ մտածելու իրենց շրջապատող մեդիայի, դրա ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ այն մասին, թե ինչպես է մեդիան օգնել է կամ հակառակը` մոլորության մեջ է գցել իրենց,  բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզեին տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:

Մրցույթն իրականացվում է  «Մեդիան քաղաքացիների իրազեկված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Ինտերնյուսը (ԱՄՆ)՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *