Մեդիա իրավունքի միջազգային ամառային դպրոցը հայտարարում է 3 շաբաթ տեւողությամբ ինտենիսիվ դասընթացներ իրավաբանների համար` նվիրված խոսքի եւ տեղեկատվության ազատության, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի, ԶԼՄ-ների գործունեության, հեռուստառադիոհեռարձակման եւ մեդիայի այլ գործունեության կարգավորման հարցերին:
Դասընթացներին կարող են դիմել փաստաբաններ եւ իրավաբաններ, որոնք աշխատում են լրատվամիջոցներում կամ խորհրդատվություն են տրամադրում լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին:
Դիմել կարող են նաեւ դասընթացներով հետաքրքրված` բարձր կուրսի (սկսած 3-րդ կուրսից) ուսանողները եւ շրջանավարտները:
Ամառային դպրոցի մասնակից կարող են դառնալ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ռուսաստանի քաղաքացիները:
Ուսուցման լեզուն ռուսերենն է: Առանձին դասընթացներ կլինեն անգլերեն` ռուսերեն թարգմանությամբ:
Ամառային դպրոցի ավարտին ուսանողները կստանան դիպլոմներ: Մասնակիցները պետք է ներկա գտնվեն բոլոր դասընթացներին եւ չեն կարողանա համատեղել ուսումն ու աշխատանքը: 80%-ից ավել բացակայությունների դեպքում մասնակիցները կհեռացվեն դպրոցից:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտ:
Դիմելու վերջնաժամկետն է 2015 թվականի մայիսի 18-ը 24:00 (GMT+3):
Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: