«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ մարզային լրագրողների եւ լրատվամիջոցների համար «Քաղաքացիական հասարակության լուսաբանումը Հայաստանի մարզերում» թեմայով: 

Լրագրողները կստանան մրցանակներ Հայաստանի մարզերում քաղաքացիական հասարակության գործունեության եւ դերի լավագույն լուսաբանման համար:

Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել քաղաքացիական հասարակության գործունեությունը հանրապետության մարզերում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում գործող լրագրողներն ու լրատվամիջոցները, բացառությամբ Երեւանի:

Մրցույթին կարող են ներկայացվել 2014թ.ի մայիսից մինչեւ 2015թ.ի ապրիլ ժամանակահատվածում ՀՀ մարզային լրատվամիջոցներում տպագրված կամ հեռարձակված նյութերը դրանց հեղինակների կամ այլ անձանց եւ կազմակերպությունների կողմից: Երեք լավագույն հոդվածի/հաղորդման հեղինակները կստանան դրամական մրցանակ՝ 200.000-ական դրամ:

Մարզային քաղաքացիական հասարակության գործունեությունը լուսաբանող նյութերը տպագրած կամ հեռարձակած երեք մարզային լրատվամիջոցներ կստանան ֆինանսական եւ նյութատեխնիկական օգնություն՝ իրենց ինտերնետային կայքէջն ստեղծելու/բարելավելու համար: Մրցույթին հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2015թ.-ի մայիսի 15`ուղարկելով competition@sdga.am էլեկտրոնային հասցեին:

«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իրագործվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իրականացնող գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի եւ Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրի լրատվամիջոցների եւ հաղորդակցության հարցերով փորձագետ Նինա Իսկանդարյանին՝ iskandaryan@sdga.am էլեկտրոնային հասցեով, զանգահարել 099 885509, 010552945 ն.հ.՝ 5111 հեռախոսահամարով կամ այցելել www.sdga.am կայքը: