«Օնլայն լրագրությունը եւ Եվրասիայի թվային զարգացումը» դասընթաց

Digital Report հարթակը ապրիլի վերջին շաբաթը Թուրքիայում օնլայն լրագրության հիմունքները եւ տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հիմնական խնդիրները թեմայով 5-օրյա դասընթաց կանցկացնի հետխորհրդային երկրների երիտասարդ լրագրողների համար:

Լրագրողները կսովորեն ինտերնետի միջազգային կառավարում, տեղեկատվության որոնում ու առաջխաղացում Twitter, VK եւ YouTube հարթակներում, ինտերնետում տվյալների գաղտնիություն եւ ստուգում:

Առաջատար մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն կիբերանվտանագության, տեղեկատական-հաղորդակցական տեխնոլոգիաների կարգավորման ու քաղաքականության վերաբերյալ:

Պահանջները՝

  • Ռուսերենի իմացություն (աշխատանքային/մասնագիտական մակարդակի), ռուսերենով նյութեր գրելու փորձ
  • Անգլերենի իմացությունը առավելություն է (աշխատանքային)
  • Բարձրագույն կրթություն կամ վերջին կուրսի ուսանող
  • Լրագրությունում աշխատելու 3 տարվա փորձ
  • Օպերացիոն համակարգի եւ օֆիսային փաթեթի տարրական գիտելիքներ
  • Որոնողական համակարգերում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվության հետ աշխատելու տարրական հմտություններ
  • Արտասահման գնալու հնարավորություն
  • Նոութբուքի առկայություն
  • Ցանկություն եւ հնարավորություն՝ դասընթացի ավարտին լուսաբանելու տեղեկատվական-հեռահաղորդակցական քաղաքականության եւ կարգավորման թեմաները (էլեկտրոնային կառավարություն, կանոնակարգող քաղաքականություն, տեղեկատվական քաղաքականություն, կիբերանվտանգություն, օնլայն բիզնես/էլեկտրոնային առեւտուր, օնլայն իրավունքներ ու ազատություններ, միջազգային տեղեկատվական հակամարտություն/ քարոզչություն, հեռահաղորդակցություն եւ այլն):

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը եւ մինչեւ 5 հոդված ուղարկել հետեւյալ հասցեին՝ [email protected]

Digital Report-ը ռուսերենով տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական նոր հարթակ է, որը լուսաբանում է Եվրասիայի թվային զարգացումը՝ պետական էլեկտրոնային ծառայություններից եւ միջազգային տեղեկատվական պատերազմներից մինչեւ օրենսդրական նորամուծություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի միտումները:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *