«Gare de l’Est» ֆրանսիական-բելգիական հասարակական կազմակերպությունն ընդունում է հոդվածների հայտեր բալկանյան եւ հետխորհրդային երկրների երիտասարդ, անկախ (freelance) լրագրողներից՝ իր «Gare de l’Est» ամսագրի ապրիլյան համարում հրապարակելու համար:
Բոլոր նյութերը պետք է լինեն տեղական զարգացումների մասին եւ ներկայացնեն առաջին ձեռքից ինֆորմացիա: Հոդվածները պետք է հրապարակված չլինեն նախկինում եւ կազմեն 2000-2500 բառ:
Հայտերն ընդունվում են ֆրանսերենով, անգլերենով կամ ռուսերենով մինչեւ 2015 թվականի փետրվարի 20-ը: Հոդվածի գաղափարի նկարագրությունը (փիչինգ), ինքնակենսագրականը ֆրանսերենով, անգլերենով կամ ռուսերենով, ինչպես նաեւ նախկինում գրված մի քանի հոդվածներ կարող եք ուղարկել [email protected] հասցեին:
Ընտրված հոդվածները պետք է ավարտին հասցված լինեն մինչեւ մարտի 20-ը: Հոդվածները կփոխհատուցվեն:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: