Միգրանտների միջազգային օրվան ընդառաջ. սեմինար-հանդիպում լրագրողների համար

Դեկտեմբերի 16-ին,  ժամը 11:00-ին, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Միգրանտների միջազգային օրվան ընդառաջ անցկացվող  սեմինար-հանդիպման, որը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում (Արշակունյաց 3):

Ամփոփելով տարին՝ բանախոսները լրագրողներին կներկայացնեն միգրացիոն ոլորտի վերջին զարգացումներն ու փոփոխությունները, Հայաստանից տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ եվրոպական երկրներ միգրացիոն հոսքերի վիճակագրությունը:
 
Հանդիպմանը որպես փորձագետ մասնակցելու են Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և  ՀՀ միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը:
 
Հանդիպումը տևելու է 2-3 ժամ և բաց է լուսաբանման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն։ Հեռ. 010 58 36 20, [email protected]:

Սեմինար-հանդիպումը Միգրացիայի կողմնացույց տեղեկատվական արշավի մասն է: Արշավն անցկացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում՝ ԵՄ ֆինանսավորմամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *