Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուսը) ընդունում է հայտեր մեդիա ոլորտի մասնագետներից՝ հնարավոր համագործակցության եւ կարճաժամկետ աշխատանքի համար։ Հայտը պետք է պարունակի համառոտ կենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ։

Դիմել կարող են լրագրողներ, խմբագիրներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ, օպերատորներ և մոնտաժողներ։  

Թեկնածուները պետք է լինեն ստեղծագործ, փորձառու  մասնագետներ, որոնք տիրապետում են որակյալ բովանդակության ստեղծման ավանդական եւ նոր տեխնոլոգիաներին։ Հաշվի կառնվեն աշխատանքային փորձը, թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտությունները, նոր գաղափարներ մշակելու ու դրանք կյանքի կոչելու կարողությունները։

Հետաքրքրված անձինք կարող են դիմել assistant@mediainitiatives.am հասցեով։