Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է միգրացիայի թեման լուսաբանող լրագրողների համար հանդիպումների շարքը: Սեպտեմբերի 12-ին, թեմայով հետաքրքրված լրագրողներին հրավիրում ենք միգրացիայի հարցերով փորձագետ Քեթի Վերսելենի հետ հանդիպման:
Քեթի Վերսելենը (Katy Verzelen) Բելգիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ է: Աշխատում է Բալկանյան երկրներից, Վրաստանից և Հայաստանից ներգաղթողների հետ: Ուսումնասիրում է նշված երկրներից Բելգիա անօրինական միգրացիոն հոսքերի դինամիկան, մասնակցում է անօրինական միգրացիան կանխարգելող իրազեկման արշավներին և միջազգային համագործակցության ծրագերին:
Լրագրողների հետ այս հանդիպմանը Քեթի Վերսելենը կխոսի ԵՄ երկրներ օրինական միգրացիայի հնարավորությունների մասին (աշխատանքային, կրթական, երկարաժամկետ, կարճաժամկետ), կներկայացնի ԵՄ միգրացիոն քաղաքականությունն այս հարցում, կպատասխանի լրագրողների հարցերին:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, ԵՄ կենտրոնում (հասցեն՝ Երևան, Մաշտոցի պողոտո 43/34): Կտևի 2-3 ժամ: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախապես (մինչև սեպտեմբերի 10-ը): Զանգահարեք 010 58 36 20, կամ գրեք [email protected] :
Լրագրողների հետ կազմակերպվող այս հանդիպումները «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի մասն են: Արշավն անցկացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ migrationcompass.am կայքից կամ Ֆեյսբուքի Միգրացիայի կողմնացույց էջից:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: