Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում է լրագրողներին մանակցելու «Նոր մեդիան որպես քաղաքական լրագրության գործիք» դասընթացին։

Այն կանցկացնեն գերմանական հայտնի Deutsche Welle-ակադեմիայի լավագույն մասնագետները: Նրանց օգնությամբ դասընթացի մասնակիցները կսովորեն վերլուծական նյութեր պատրաստել քաղաքական իրադարձային թեմաների շուրջ, կծանոթանան արևմտյան, մասնավորապես՝ գերմանական քաղաքական լրագրողների կողմից օգտագործվող ժամանակակից մեդիա գործիքներին, դրանց կիրառման եղանակներին եւ մեթոդներին (այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների կիրառում, սոցիալական ցանցերի օգտագործում)։

Դասընթացի մասնակիցները կհանդիպեն քաղաքական գործիչների, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:Կլինեն մասնագիտական քննարկումներ գերմանացի փորձառու լրագրողների հետ։

Դասընթացը տեղի կունենա Երևանում սույն թվականի հոկտեմբերի 09 -11-ը (վայրը կհայտնենք լրացուցիչ): Հայերեն թարգմանությունը երաշխավորվում է:

Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ տարբեր ԶԼՄ-ներից (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, համացանց): Մասնակցությունն անվճար է, դասընթացի ծախսերը հոգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը: Մասնակիցը կարող է լինել`

  • հայկական լրատվամիջոցի աշխատակից,
  • անկախ լրագրող, որը թղթակցում է տարբեր լրատվամիջոցների,
  • քաղաքացիական լրագրող, որն ունի իր սեփական հարթակը:

Քաղաքական թեմաներով լրագրության առնվազն մեկ տարվա փորձը պարտադիր է։

Խնդրում ենք՝ Ձեր կենսագրությունը և դիմում-հարցաթերթիկը (կարող եք վերցնել այստեղից) ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` nsafaryan@mediainitiatives.am:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014թ-ի  սեպտեմբերի 25-ն է: