Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս» ՀԿ) հրավիրում է Գեղարքունիքի մարզի միջին եւ ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու «Մեդիագրագիտություն» ծրագրին: 3-5 օր տեւությամբ վերապատրաստման դասընթացի ընթացքում ուսուցիչները կստանան անհրաժեշտ տեսական եւ գործնական գիտելիք, նյութեր եւ ձեռնարկ` դպրոցում մեդիագրագիտություն դասավանդելու համար:
Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է:
Դասընթացն անցկացվելու է սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Մարտունիում: Դասընթացի օրերը եւ ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Մեդիագրագիտություն» դասընթացը կազմված է 10 թեմաներից` մեդիայի պատմության, ներկա դաշտի, լրատամիջոցների գործունեության առանձնահատկությունների, լսարանի վրա ունեցած ազդեցության, մեդիայի վտանգների ու ընձեռած հնարավորությունների մասին: Թեմաները ներառում են տեսական-գործնական նյութեր, վարժություններ, տեսաձայնային նյութեր, հղումներ ու համակարգչային խաղ:
Դասընթացի ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՆ կողմից` որպես ուսումնաօժանդակ գրականություն:
Դասընթացին կարող են մասնակցել բոլոր այն ուսուցիչները, ովքեր հետաքրքված են թեմայով եւ ցանկություն ունեն վերապատրաստումից հետո կիրառել գիտելիքը դպրոցում: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ) համառոտ նկարագրություն, թե ինչու եք հետաքրքված թեմայով (300 բառի սահմաններում):
Փաստաթղթերն ուղարկել Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 583620:
Դասընթացն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: