2014թ-ի սեպտեմբերին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է  վերապատրաստման դասընթաց ժամանակակից լրագրության նոր ու հեռանկարային ուղղություններից մեկով։ 

Դասընթացը վերաբերելու է տվյալների լրագրությանը և  ծանոթացնելու է մասնակիցներին լրագրության այս ժանրի առանձնահատկություններին, նշանակությանը, լավագույն օրինակներին։ Այն վարելու են TEXTY ուկրաինական կայքի գլխավոր խմբագիր Ռոման Կուլչինսկին և տվյալների լրագրության և վիզուալացման ուղղության ղեկավար Անատոլի Բոնդարենկոն։

Ուկրաինական texty.org.ua կայքը հայտնի է հրապարակային տվյալների հիման վրա ստեղծված ուշագրավ լրագրողական աշխատանքներով և միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած ինտերակտիվ նախագծերով։ Ուկրաինացի մասնագետները ներկայացնելու են իրենց փորձը, ծանոթացնելու են հայ լրագրողներին տվյալների լրագրության հիմունքներին, մեթոդներին, մոտեցումներին, գործիքներին։

Դասընթացը հասցեագրված է այս ժանրով հետաքրքրված գործող լրագրողներին։ Այն կարող է օգտակար լինել հատկապես այն լրատվամիջոցներին, որոնք հաճախ են օգտագործում հրապարակային տվյալներն ու վիճակագրությունը իրենց լրագրողական պատմություններում ու վերլուծություններում։

Դասընթացը տևելու է 5 օր,  անցկացվելու է 2014թ-ի սեպտեմբերի 8-12-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, ամեն օր՝ ժամը 10։00-18։00-ը։ 

Աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Ռուսերենի իմացությունը և բոլոր օրերին ներկա լինելը դասընթացի մասնակցության պարտադիր պայմաններ են։ 

Մասնակիցների խումբն ընտրվելու է մրցութային կարգով։ Խմբում ընդգրվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի սեպտեմբերի 4-ը training@mediainitiatives.am էլ. հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում՝ դասընթացից ակնկալիքների մասին: Առաջնահերթությունը տրվելու է տվյալների հետ աշխատելու փորձ ունեցող լրագրողներին։ Ուստի, եթե ունեք տվյալների վրա հիմնված լրագրողական աշխատանքներ, խնդրում ենք ուղարկել դրանց ինտերնետային հղումները:

Լրացուցիր տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս), 010 583620,  055895700,  Նարինե Սաֆարյանին կամ գրել  nsafaryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով; 

Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

Դասընթացը  կազմակերպվում է Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ: