Կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնը կազմակերպում է հակամարտությունների լուսաբանման թեմայով երկօրյա դասընթաց լրագրողների համար։ Դասընթացը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 30-ին և 31-ին։

Դասընթացի նպատակն է կոնֆլիկտների լուսաբանման, քարոզչության, էթիկայի, սոցիալական մեդիայի և մի շարք այլ թեմաների շուրջ լրագրողներին առաջարկել նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ։

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և աշխատանքի երկու օրինակ journalism@imaginedialogue.com էլ․ հասցեին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։

Հարցերի դեպքում կարող եք դիմել info@imaginedialogue.com հասցեով։