Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թվականի մարտի 1-ից մինչև 2014 մայիսի 15-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.

  • Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
  • Հեռուստատեսություն և ռադիո:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1.    Հրապարակված նյութը.

  • Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
  • Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
  • Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
  • Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2.    Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մայիսի 16-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:

Մանրամասների համար կարող եք զանգել 0 10 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *