Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի նպատակն է վավերագրական ֆիլմերի միջոցով հասարակության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի կրոնական և էթնիկ բազմազանությունը, վեր հանել խնդիրներ, որոնց առնչվում են կրոնական խմբերը Հայաստանում, քննարկել հայաստանցու ազգային ու կրոնական ինքնությունները։ Ֆիլմերի բովանդակությունը նեղ սահմանափակում չի ենթադրում, սակայն պետք է համապատասխանի մրցույթի հիմնական թեմային։
Տեսաֆիլմի նախընտրելի տևողությունը` 15-20 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբեր և անհատներ:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Մասնակցության հայտ (օրինակը կարելի է գտնել ԵՀՀ ինտերնետային կայքում։
2. Սցենարական հայտ, որն ընդգրկում է.
- Սցենարական առաջարկը` ֆիլմի համառոտ նկարագրություն (մինչև 2 էջ, Sylfaen տառատեսակ)
- Ֆիլմի արտադրության աշխատանքային գրաֆիկը (աշխատանքը պետք է ավարտված լինի մինչև 2012 թվականի սեպտեմբերի 15ը):
- ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական անդամների ցուցակը:
3. Ֆիլմի նկարահանման մանրամասն նախահաշիվ, ֆիլմի բյուջեն չպետք է գերազանցի 5000 եվրոն:
4. Հայտատուի (պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր) նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն DVD ձևաչափով:
Ընտրության չափանիշները
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը
- Ներկայացված սցենարի ինքնատիպությունը և պրոֆեսիոնալիզմը
- Գաղափարի իրագործելիությունը
- Բյուջեի իրատեսական լինելը
- Հայտատուի նախկինում կատարած աշխատանքների որակը
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31 է. մրցույթի արդյունքները կհրապարակվեն ապրիլի 15-ին:
Ծանոթություն
- Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել 1-4 հայտ, սակայն կընտրվի ներկայացված աշխատանքներից միայն մեկը;
- Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը;
- Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:
Հարցերի դեպքում դիմել Իզաբելլա Սարգսյանին 251575 (119) հեռախոսահամարով և էլ-փոստով` [email protected] :
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: