Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի 20-35 տարեկան լրագրողները կարող են դիմել Ռիգայում անցկացվելիք հետաքննական լրագրության «Journalism for Future Challenges» ծրագրին մասնակցելու համար:
Ծրագիրը բաժանված է երեք առանձին մոդուլների՝ 2014-ի մայիսի 5-9, օգոստոսի 14-16 եւ նոյեմբերի 24-28:
Յուրաքանչյուր մոդուլի համար ծրագիրը հոգում է ընտրված մասնակիցների ճանապարհի, կացարանի, կրթական նյութերի, մուտքի արտոնագրի, նախաճաշերի, սուրճի ընդմիջումների, բացման եւ փակման հանդիսավոր ճաշկերույթների հարցերը:
Դիմորդները պետք է անգլերեն լեզվի լավ գիտելիքներ ունենան:
Դիմելու վերջնաժամկետ՝ 17 փետրվարի, 2014թ.:
Ծրագրի կազմակերպիչն է «Ռիգայում Ստոկհոլմի Տնտեսագիտության Դպրոցը»՝ «Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի» հետ համատեղ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ծրագրի էջն այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: