Գրադարանում. Արտյոմ Երկանյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Այս օրերին Հայաստանում իրական հեղափոխական իրավիճակ է՝ քաղաքական, հանրային, մտածելակերպային:

Սյն մասին, թե ինչպես է մեդիան ու հատկապես հեռուստատեսությունն աշխատում «Քայլ արա» անունը ստացած շարժման օրերին, զրուցում ենք լրագրող Արտյոմ Երկանյանի հետ:

Շարժման առաջին իսկ օրերից ավանդական հեռուստատեսությունը քննադատվում էր ոչ լիարժեք լուսաբանման կամ ընդհանրապես ինֆորմացիա չհաղորդելու համար:

 

«Շանթ» հեռուստաընկերությունում աշխատող Արտյոմ Երկանյանը կարծում է, որ շարժումը շանս է հեռուստաալիքների համար վերափոխվելու, քանի որ ինտերնետային հարթակները առաջարկեցին նոր խաղի կանոններ, և եթե ավանդական հեռուստաընկերությունները չընդունեն այն կանոնները, կհայտվեն խաղից դուրս:

«Հայաստանի պատմության ընթացքում սա հնարավորություն է ազատություն ձեռք բերելու: Եվ կշահի այն հեռուստաընկերությունը, որը կհասկանա դա»,- ասում է նա:

Այսինքն կգրավի նոր բաձրունքներ, որոնք այլևս չի զիջի:

Գրադարանի դարակում

«Քայլ արա» շարժման օրերին, երբ ամբողջ Հայաստանում երթեր ու հանրահավաքներ են, գրանցվեցին լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր: Վերջին մի քանի տարիներին լրագրողների նկատմամբ հարձակումներն անընդհատ են ու ցանկալի է պատրաստ լինել լարված իրավիճակներին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրագրողների անվտանգությունը» ձեռնարկում հակամարտությունների ու արտակարգ իրավիճակներում լրատվության տեղական ու միջազգային փորձն է՝ լրագրողական պատմություններ, գործնական խորհուրդներ: Այն կարող է օգտակար լինել այս օրերին էքստրեմալ պայմաններում աշխատող լրագրողների համար:

 

Գեղամ Վարդանյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *