Մեդիայի արտադրության միջազգային բաց մրցույթը լրագրության ոլորտում բարձր պատրաստվածություն և բացառիկ ունակություններ ունեցող 11-16 տարեկան երիտասարդների բացահայտելու հնարավորություն է:
Հաղթողները կպարգևատրվեն «Արտեկ 2018» միջազգային երիտասարդական մեդիա ֆորումին մասնակցելու ուղեգրով:
Հայտերի և ծրագրերի ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի հունիսի 1-ն է:
Նյութերը կարող են ներկայացվել հետևյալ ֆորմատներով.
- տեքստ (հարցազրույց, հոդված, ակնարկ, էսսե և այլն)
- վիդեո (տեսանյութ, սոցիալական հոլովակ, կարճամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ անիմացիոն)
- աուդիո (ձայնային պատմություն, պոդքասթ)
- լուսանկար (ֆոտոռեպորտաժ, լուսանկարի ձևավորում, կոլաժ)
- մուլտիմեդիա (մի քանի ձևաչափերի համադրություն):
Մեդիա նախագիծը պետք է հիմնված լինի որոշակի իրադարձության, միջադեպի կամ այլ պատմության վրա:
Մեդիա նախագծի թեմաներ կարող են լինել.
- Հասակակցի կերպարը որպես հետաքրքիր և նշանակալի մարդ
- Ընտանիքը, ընտանեկան արժեքները, ծնողական պատասխանատվությունը, ծնողների և երեխաների միջև հարաբերությունները,
- Կամավոր աջակցություն դժվար կացության մեջ գտնվող հասակակիցներին և նրանց ընտանիքներին:
Մրցույթին ուղարկված աշխատանքները չեն վերադարձվում: Կազմակերպիչները մասնակիցների աշխատանքները կարող են օգտագործել ոչ կոմերցիոն նպատակներով:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ հասցեով կամ +7(903)241-41-82 հեռախոսահամարով:
Հայտն ուղարկելու և այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել այս հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: