2018.01.11,

Մեդիագլոբ

9 հարց, որ կօգնի լրագրողին ստուգել տեղեկությունը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Եթե դուք բովանդակություն եք հրապարակում, ապա մինչև այն տարածելը՝ ձեր տեղեկությունը ստուգելու պարտավորություն ունեք:  

Բայց դուք պարտավոր չեք ցինիկ լինել և ենթադրել, թե ամեն ինչ սխալ է:

Փոխարենը պետք է փորձել թերահավատ լինել: Թերահավատությունը առաջացնում է ավելի լավ հարցադրումներ: Այն հետաքրքրասիրության և քննադատական մտածողության արդյունք է:

Սրանք լավագույն հարցերից են, որոնց պատասխանը պետք է ունենալ բովանդակությունը տարածելուց առաջ:

  • Որտեղի՞ց գիտեք, որ տեղեկությունը ճիշտ է:
  • Ի՞նչ է դա իրականում նշանակում:
  • Ուրիշ էլ ո՞վ գիտի այդ մասին:
  • Կա՞ արդյոք այդ տեղեկությունը դիտարկելու որևէ այլ ձև:
  • Արդյո՞ք այն միշտ այդպես է եղել:
  • Ո՞վ է շահում այս իրավիճակում:
  • Ի՞նչ պատճառներ կարող է ունենալ աղբյուրն՝ ասելով, որ դա ճիշտ է:
  • Արդյո՞ք այս պատճառաբանությունը ողջամիտ է թվում:
  • Արդյո՞ք  տեղեկությունը պնդող անձը ցանկություն ունի պատասխանել այդ հարցերին:

Վերցված է Poynter ինստիտուտի NewsU հարթակի «Աղբյուրները, ստուգումը և արժանահավատությունը» դասընթացից:

Հոդվածը թարգմանված է Poynter-ից,
Թարգմանությունը՝ Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *